Սաակաշվիլին հրապարակել է Կիև-Թբիլիսի ինքնաթիռի իր տոմսի լուսանկարը

Րոպեներ առաջ Վրաստանի երրորդ նախագահ, քրեական հետապնդման մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հրապարակել է Կիև-Թբիլիսի ինքնաթիռի իր տոմսի լուսանկարը։ Թռիչքը նախատեսված է հոկտեմբերի 2-ին՝ Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը։

Սաակաշվիլին իր գալու մասին օրերս հայտարարություն էր արել՝  նշելով, որ կպահի  խոստումը և հայրենիք կվերադառնա մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։

Նշենք, որ ՏԻՄ ընտրություններին  Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը» ևս մասնակցելու է։

Սաակաշվիլին ներկայումս Վրաստանի քաղաքացի չէ. նա ավտոմատ կերպով կորցրեց քաղաքացիությունը, երբ  Ուկրաինայի քաղաքացիություն ստանալիս խախտեց երկքաղաքացիություն ստանալու կարգը: Սաակաշվիլիի հեռանալուց հետո «Վրացական երազանքի» կառավարությունը նրան մեղադրեց մի շարք հանցագործությունների մեջ` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման հետ:

Լուսանկարը՝ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջից։