2022 թվականի Վրաստանի հիմնական գյուղատնտեսական ապրանքները

EastFruit-Վրաստան տեղեկատվական-վերլուծական ընկերությունը տվյալներ է հրապարակել  Վրաստանի՝ 2022 թվականին ագրո հատվածի առաջատար արտադրանքի մասին:

Ըստ առկա տվյալների՝ Վրաստանի ընդեղենի տեսակներից հիմնական արտահանման արտադրանքը պնդուկն է, որի պահանջարկն այս տարի ամբողջ աշխարհում նվազել է՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով։

Երկրորդ տեղում ընկույզն է. 2022 թվականին ընկույզի բերքը, նախնական հաշվարկներով, կազմել է 2,5 հազար տոննա։ Նշվում է, որ այս տարին շրջադարձային էր Վրաստանի արդյունաբերական արտադրության համար։ Վրացական շուկայում, որտեղ պահանջարկը կազմում է 3 000 տոննա, այս տարվա բերքը հնարավորություն է տալիս ներմուծման 90 տոկոսը փոխարինել հայրենական արտադրանքով։

2015 թվականից ի վեր նուշը վրացի ներդրողների շրջանում ամենահայտնի ապրանքն է: Վրաստանի կառավարության աջակցությամբ իրականացվող ներդրումների ավելի քան 17 տոկոսն ուղղվել է նուշի այգիների ստեղծմանը։ Երկիրն այս տարի ստացել է իր առաջին կոմերցիոն նուշի բերքը:

Դեղձի և սալորի առաջարկի ավելացումը բավարարում է աճող պահանջարկը: Սեզոնն սկսվել է ներքին շատ բարձր պահանջարկով և առատ բերքով, որը կազմել է 40-45 հազար տոննա։ Մեծ բերքը չի հանգեցրել գների նվազման՝ տեղական շուկայում մեծ պահանջարկի պատճառով։

Վրաստանի արտահանման առաջատարներից է նաև հատապտուղների սեկտորը:

Վրաստանում 2022 թվականի մայիսին մեկնարկել է կարտոֆիլի սեզոնը: Արտադրության ծախսերն այս տարի աճել են, սյնուամենայնիվ, համեմատած վերջին բերքի հետ, տեղական պաշարները արագորեն սպառվում էին դինամիկ ուժեղ արտահանման պատճառով: Այս գործոնները բարձրացրել են կարտոֆիլի գները՝ հասնելով տարվա երկրորդ եռամսյակի ռեկորդային առավելագույնի:

Մանդարինին բաժին է ընկնում ցիտրուսների ընդհանուր արտադրության մոտավորապես 90 տոկոսը: Թեև 2022 թվականին բերքը նվազել է, սակայն այն շարունակում է մնալ երկրի հիմնական արտահանման արտադրանքը։ Արտահանումն սկսվել է սեզոնի բացումից անմիջապես հետո՝ նոյեմբերին, սակայն երկու հիմնական շուկաների՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով ակնկալվում է, որ արտահանման ծավալը կնվազի առնվազն 10 տոկոսով: