Խցանումների պատճառը մասնավոր մեքենաների թվի ավելացումն է․ քաղաքապետ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ քաղաքում խցանումների պատճառը մասնավոր մեքենաների թվի ավելացումն է։ Նրա խոսքով, 2012 թվականից մինչ այժմ պիկ ժամերին շարժվող տրանսպորտային միջոցների թիվը 180 հազարից հասել է 600 հազարի։

«Անձնական մեքենաների թիվը տարեցտարի ավելանում է, ինչպե՞ս պետք է դիմակայենք մեքենաների թվի ավելացնմանը, իհարկե հասարակական տրանսպորտի զարգացմամբ, մատչելիությամբ, ենթակառուցվածքների ստեղծմամբ, որպեսզի հասարակական տրանսպորտով տեղաշարժը լինի արագ և հարմարավետ։

Ահա թե ինչու ենք մենք կառուցում այդքան շատ պողոտաներ և փողոցներ, գոտիներ, որպեսզի հասարակական տրանսպորտը կարողանա հարմարավետ շարժվել», — ասել է Կալաձեն։