Ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը 7,41% է

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմում է 7,41%: ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 259, 273 ընտրող:

Առավոտյան ամենաբարձր ակտիվությունը նկատվել է Ռաճա-Լեչխումիում`11.2%:  Ամենացածր ակտիվությունը 6.1% է՝ Քվեմո Քարթլիում:

2020 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը առավոտյան ժամը 10-ին կազմել է8 8.33%:

Ըստ ԿԸՀ -ի, ընտրատեղամասերում այս պահին քվեարկության ընթացքը հանգիստ է, և ընտրողները հնարավորություն ունեն անարգել օգտվել իրենց սահմանադրական իրավունքից և արտահայտել իրենց կամքը: