Ֆաշիստական խմբի անդամին դատարանում 16 փաստաբան կպաշտպանի

«Վրաց ազգայնական մշակույթ» միության անդամ Գիորգի Ճելիձեի շահերը դատարանում 16 փաստաբան կպաշտպանի:

Գիորգի Ճելիձեին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով, որը նախատեսում է ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերել և պահել: Սեպտեմբերի 3-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Գիորգի Ճելիձեին ազատազրկելու մասին որոշում է կայացրել։

Ըստ Ճելիձեի փաստաբանների, սա Ճելիձեի դեմ քաղաքական հետապնդումների պատճառ է:

Դատական նիստին զուգահեռ դատարանի բակում անցկացվել է ցույց՝ ի աջակցություն Ճելիձեի: