Թմրանյութերի շրջանառության մեղադրանքով 3 անձ է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով երեք անձ է ձերբակալվել:

«Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները օպերատիվ աշխատանքների արդյունքում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Թբիլիսիի հարակից Փոնիճալա բնակավայրում երեք քաղաքացու են ձերբակալել»,-ասված է ՆԳՆ-ի տարածած հայտարարությունում։

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալների կողմից  թմրանյութերի վաճառքը պարբերական բնույթ է կրել: Նրանք մեղադրվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի Ա կետերով: Նրանց սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան