Վրաստանի տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Լաշա Տալախաձեն

Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն հաշվետու նիստի ընթացքում  2017թ․ լավագույն մարզիկ է ճանաչել  Լաշա Տալախաձեին։

Վերջինս մրցանակաբաշխության ընթացքում երախտագիտություն է հայտնել կոմիտեին՝ ծանրամարտի ֆեդերացիայի և անձամբ իր քրտնաջան աշխատանքը գնահատելու համար:  «Նման երջանիկ պահերը ինձ էլ ավելի են ոգևորում ու ուժ տալիս»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ ծանրամարտիկ Լաշա Տալախաձեն դեկտեմբերի 6-ին ԱՄՆ-ում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում արժանացել է ոսկե մեդալի՝ գրանցելով  նոր ռեկորդ (պոկում վարժությունում) :

Թողնել պատասխան