ԱՄՆ դեսպանին կղաբալախ ու սվանական գլխարկ են նվիրել

Լուսանկարը՝ NEWS.On.ge-ի

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը Վրաստանի շրջաններ կատարած այցի ժամանակ նվեր է ստացել կղաբալախ (արևմտյան Վրաստանում գլխաշոր է տղամարդկանց ու կանանց համար) և սվանական գլխարկ։

Դեգնանը նաև Մեստիա կատարած այցի ընթացքում սովորել է սվանական պար։

«Շատ շնորհակալություն «Ռիհո» համույթին` հիանալի դասերի և Սվանեթիի մշակույթի ամենացայտուն դրվագներին ծանոթացնելու համար»,- գրել է Դեգնանը: