Չեխիայի դեսպանը մասնակցել է Գվարամիայի դատավարությանը

Լուսանկարը՝ Netgazeti-ի

Վրաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան Թբիլիսիի վերաքննիչ դատարանում մասնակցել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիայի դատավարությանը։

Դրա մասին դատավարության ժամանակ հայտարարել է Գվարամիան։ Նրա խոսքով, նիստին ներկա են նաև Լեհաստանի դեսպանատան և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ։

Գվարամիան շնորհակալություն է հայտնել նրանց աջակցության և ուշադրության համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ՝ իմ ընկերներին, գործընկերներին, ընտանիքիս: Շատ շնորհակալ եմ այս ուշադրության, հետաքրքրության և շատ հստակ աջակցության համար»,- ասել է Գվարամիան։

Հիշեցնենք, որ Գվարամիային՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման։