ՀՀ դեսպանը՝ հայ-վրացական հարաբերությունների զարգացման մասին

Հայ-վրացական հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը` գնահատելով հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները:

«Այս դիվանագիտական ակտիվ հարաբերությունները մենք պետք է շարունակենք: Բայց նաև շատ անելիքներ կան: Մենք պետք է կարողանանք այդ բարձր, ամուր հարաբերությունների տակ ամուր հիմք կառուցել», — ասում է դեսպան Սմբատյանը:

Նշենք, որ այսօր Թբիլիսիում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: