Վրաց-հայկական հարաբերությունները աստիճանաբար ջերմանում են. Վիրահայոց թեմի առաջնորդ

Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Կիրակոս վարդապետ Դավթյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերությունները հետզհետե ջերմանում են:

«Վերջին 30 տարիներին վրաց և հայ ժողովուրդների միջև երկուստեք եղել են ոչ այդքան հաճելի դեպքեր: Բայց մեծամասամբ ամեն ինչ լավ է: Երկու երկրների հարաբերությունները աստիճանաբար ջերմանում են, և հույս ունեմ, որ էլ ավելի կջերմանան»,- ասաց Հոգեշնորհ Տ․ Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Հիշեցնենք՝ այսօր Թբիլիսիում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Նշենք, որ միջոցառմանը ներկա են Վրաստանում տարբեր երկրների հավատարմագրված դեսպաններ, վրաց դիվանագետներ և մի շարք այլ պաշտոնատար անձինք: