Շփման գծում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչներն օկուպացված Սինագուրի (Հարավային Օսիա- խմբ.) գյուղի մոտ ապօրինի ձերբակալել են Վրաստանի քաղաքացու: Տեղեկությունը տարածել է պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։

ՊԱԾ-ի տարածած տեղեկատվության համաձայն, միջադեպի մասին տեղեկություն ստանալուն պես հաղորդվել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծ». «Անօրինական կալանավորման հերթական փաստի մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին»:

Ի դեպ, այս պահին Վրաստանից չվերահսկվիղ Հարավային Օսիայի դե ֆակտո քննչական մեկուսարանում և բանտում Վրաստանի 5 քաղաքացի է գտնվում։ Նրանց ազատ արձակման հարցը Վրաստանի կառավարության ներկայացուցիչները կբարձրացնեն նոյեմբերի 1-ին Էրգնեթիում՝ միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի աշխատանքային խմբի նիստում։