Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված հայկական մշակութային անկյուն Թբիլիսիի սակրեբուլոյում

Թբիլիսիի սակրեբուլոյում Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված միջոցառում է կազմակերպվել:

Միջոցառման ժամանակ նաև հայկական մշակութային անկյուն է ներկայացվել: Հայկական անկյունը կազմակերպել է «Վիրահայերի միություն» կազմակերպության հիմնադիր Մարի Առաքելովան: Հայկական մշակութային անկյան մոտ է նաև պարուսույց Լիանա Կաշավանիձեն:

Հայկական մշակութային անկյունից բացի, բացվել են նաև ուկրաինական, ադրբեջանական, ասուրական, եզդիական, հրեական, հունական, լատվիական, օսական, աբխազական, բելառուսական, լեհական, գերմանական մշակութային անկյուններ:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր մշակութային անկյունում նաև ազգային տարազներով ներկայացուցիչներ կան:

Միջոցառմանը ներկա է նաև Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Հիշեցնենք, որ այսօր նշվում է Հանդուրժողականության միջազգային օրը: Օրվա կապակցությամբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գրել է. «Այսօր ողջ քաղաքակիրթ աշխարհի հետ միասին նշում ենք Հանդուրժողականության միջազգային օրը»: