ԹՊՀ-ում առաստաղի մասնակի փլուզման հետևանքով ուսանողը ուղեղի ցնցում է ստացել

Թբիլիսիի պետական համալսարանի քննական կենտրոնում (Մաղլիվի) քննության ժամանակ առաստաղը մասնակի փլուզվել է, որի հետևանքով մեկ ուսանող ուղեղի ցնցում է ստացել, հայտնում է Netgazet-ին:

ԹՊՀ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ առաստաղի փլուզված մասն ընկել է ուսանողի ուսին, բայց նաև մասնավորեցրել են, որ երիտասարդի մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել:

«Գլխին չի հարվածել, ընկել է ուսին. նրա քննությունների ժամանակացույցը փոխվել է…»,- ասել են ԹՊՀ-ից:

Հիշեցնենք. երկու օր առաջ նույնպես ԹՊՀ քննական կենտրոնում փլուզվել էր առաստաղի մի մասը: Այն ժամանակ բուհի մամուլի քարտուղարությունից հայտնել էին, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: