ԹՊՀ-ում առաստաղի փլուզման հետևանքով տուժածներ չկան

Այսօր Թբիլիսիի պետական համալսարանի քննական կենտրոնում (Մաղլիվի) քննության ժամանակ առաստաղի մի մասը պոկվել է և ընկել։

Պատահարի հետևանքով ուսանողներից ոչ մեկ չի տուժել։ Այս մասին EDU.ARIS.GE-ին հայտնել են Թբիլիսիի պետական ​​համալսարանից։

«Ընդհանրապես ոչ ոք չի տուժել։ Ուժեղ քամու պատճառով կախովի առաստաղի թեթև պլաստմասսե կոնստրուկցիան է ընկել, ուսանողներն անմիջապես տարհանվել են քննասենյակից։ Քիչ անց քննությունը շարունակվել է, քանի որ պարզվել է, որ վտանգ չկա»,- հայտնել են Թբիլիսիի պետական ​​համալսարանից։