ԱՄՆ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` շարունակել երկխոսությունը Թբիլիսիում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և կողմերին կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը Թբիլիսիում, ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հուլիսի 25-ին հրապարակված երկու հաղորդագրություններում, որոնք վերաբերում են պետքարտուղարի հեռախոսազրույցներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության համաձայն՝ ​​Բլինկենն Ալիևի ու Փաշինյանի հետ քննարկել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորությունը և հաստատել, որ ԱՄՆ-ը պատրաստ է նպաստել տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանը։

Պետքարտուղարը հավաստիացրել է Ադրբեջանի նախագահին և Հայաստանի վարչապետին իր աջակցությունը ԵՄ միջնորդությամբ երկխոսությանը, և որ ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է աշխատել գործընկերների հետ՝ օգնելու համար կերտել կայուն խաղաղություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։