Թբիլիսին մշակույթներ, մարդկանց ու պատմություններ կամրջող քաղաք է․ Bloomberg

Bloomberg համաշխարհային մեդիահարթակը ծավալուն հոդված է հրապարակել Թբիլիսիի և Բաթումիի զբոսաշրջային վայրերի մասին, փոխանցում է Զբոսաշրջության ազգային վարչությունը։

«Թբիլիսին մշակույթներ, պատմություններ ու մարդկանց կապող մայրաքաղաք է։ Թբիլիսիի վերափոխումը տեղի ունեցավ 21-րդ դարում։ Նոր և համարձակ ճարտարապետություն, դինամիկ երաժշտություն և նորաձևության տեսարաններ, այս ամենով հանդերձ, Վրաստանն ամուր դիրքեր է հաստատել ժամանակակից ստեղծագործական ուղղությամբ», — գրում է Bloomberg-ը։

Հոդվածում ընթերցողը կծանոթանա Թբիլիսիի կյանքի մասին վրացի արվեստագետների, դիզայներների և լուսանկարիչների հայացքներին։ Խոսվում է նաև, Վրաստանում միջազգային ճանապարհորդների թվի ավելացման միտման և զբոսաշրջության վերականգնման դինամիկայի մասին։

Bloomberg-ը հատկապես կենտրոնացել է համաճարակից հետո զբոսաշրջիկների թվի ավելացման վրա։ 2013-2018 թվականներին Վրաստանում զբոսաշրջիկների թիվն ավելացել է 66 տոկոսով, իսկ միջազգային ճանապարհորդների տարեկան թիվը հասել է 9,3 միլիոնի։