Ամերիկան աջակցում է ադրբեջանական գազամուղի կառուցման ծրագրին

Ամերիկան աջակցում է գազամուղի կառուցման ծրագրին, որով Շահ-Դենիզի ադրբեջանական գազը կմատակարարվի Եվրոպային: Այս մասին հայտարարել է Ամերիկայի էներգետիկայի նախարար Ռիկ Պերին, ով այսօր հանդիպել է ռուս գործընկեր Ալեքսանդր Նովակի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ հարցերին վերաբերող թեմաներ:

«Մենք առողջ մրցակցության կողմնակիցն ենք: Ես հաստատում եմ, որ մենք աջակցում ենք այլ գազամուղի նույնպես՝ Կասպյան տարածաշրջանից ադրբեջանական գազի մատակարարմանը դեպի Եվրոպա:

Նախարարի խոսքերով, նա չի հավատում եվրոպացիների հավատարմությանը «Հյուսիսային հոսք 2» գազամուղի հարցում, որը կառուցում է ռուսական «Գազպրոմը»:

«Շատ կարծիքներ եմ լսել, որ եվրոպացիներին էներգիայի մրցակցային մատակարարումներ են անհրաժեշտ», — հայտարարել է Ռիկ Պերին: