Թուրքիայում երկրաշարժի հետևանքով Վրաստանի ևս մեկ քաղաքացի է մահացել

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով Իսքենդերուն քաղաքում փլատակներից մահացած է դուրս բերվել  Վրաստանի ևս մեկ քաղաքացի։

Թուրքիայում Վրաստանի դեսպանատան փոխանցմամբ, դիակը տեղափոխվել է դիահերձարան։

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Վրաստանի չորս քաղաքացի է մահացել։

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 13 000-ի։