«Դեպի բազմաբեւեռ աշխարհ» 4-րդ գլոբալ ֆորումը Ադրբեջանում

04191F9D-C898-47F9-B3A2-7CDE136423B0_w308_h173 Բաքվում մեկնարկած «Դեպի բազմաբեւեռ  աշխարհ»   խորագրով  4-րդ գլոբալ  ֆորումին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայատարարել է :«Տարածաշրջանում համընդհանուր  անվտանգության  անկյունաքարը խախտում է ռուսական  օկուպացիան» :

Դիմելով  ֆորումին ներկա` շուրջ 70  երկրներից ժամանած  ներկա  ու  նախկին առաջնորդներին,   նա խոսել է  վրաց-ադրբեջանական «դարավոր» հարաբերությունների մասին , նշելով, որ  երկու երկրների միջև առկա  բարեկամական կապերը հիմնված են  ընդհանուր արժեքների վրա: Վրաստանի նախագահն իր ելույթում ընդգծել է, որ անվտանգության միջավայրը  կարճ  ժամանակում հիմնավորապես փոխվել է: :  «Տարածաշրջանում մեր ընդհանուր անվտանգության  անկյունաքարը խախտում է ռուսական օկուպացիայի առկայությունը Վրաստանում, բացի այդ   Ուկրաինայում տիրող իրավիճակը,  ահաբեկչության աճող  վտանգը  և փախստականների հետ կապված ճգնաժամը»,-ասել է Մարգվելաշվիլին` հավելելով, որ ստեղծված իրավիճակում պետք է համատեղ  ջանքերն  ուղղել  անվտանգության ապահովմանը:

Մարգվելաշվիլին նաև  ասել է. «Չնայած որ այսօր, երբ Վրաստանի տարածքի   20 տոկոսն օկուպացրել է Ռուսաստանը, այդուհանդերձ, Վրաստանը, որ չի հանդիսանում  ՆԱՏՕ-ի անդամ երկիր, հնարավորություն է գտնում իր ներդրումն ունենալ   համընդհանուր անվտանգությանն ուղղված առաքելություններին:  Վրաստանը շարունակում է իր ջանքերը ներդնել համընդհանուր խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացներում»:

Միևնույն  ժամանակ նախագահը շեշտել է, որ  Վրաստանը ,հանդիսանալով  դարպաս Եվրոպայի ու Ասիայի միջեւ, լայն հնարավորություններ է ընձեռում  միջազգային համագործակցության ամրապնդման գործում:

Մարգվելաշվիլին քննարկել է նաեւ տարածաշրջանում ընթացող ծրագրերը  եւ նշել, որ մեր տարածաշրջանը «Նոր մետաքսյա ճանապարհ»  նախագծի  զարգացման համար նշանակալի տեղ է զբաղեցնում:

Գիորգի Մարգվելաշվիլիին, կարևորելով  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին,  «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» ու  «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», ինչպես նաև  TANAP-ի, TAP-ի տրանսկասպյան խողովակաշարերին վերաբերող ծրագրերը, նշել է, որ դրանք  Սեւ  և Կասպից ծովերի շրջանները  առավել անվտանգ ու պաշտպանված կդարձնեն` ընձեռելով համագործակցության  լայն հնարավորություններ:

Թողնել պատասխան