Ենթադրյալ բռնության զոհ դարձած 77-ամյա կնոջը մահացած են գտել

Թելավիում 77-ամյա կնոջը, ով 26-ամյա թոռանը մեղադրում էր իր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ, այսօր առավոտյան տանը մահացած են գտել։

Տեղացիները պատմել են, որ թոռան ձերբակալությունից հետո նա դադարել է շփվել հարևանների հետ։

Մահվան պատճառն այս փուլում հայտնի չէ։ Դեպքի վայրում են իրավապահները։

Հիշեցնենք, որ Թելավիի մունիցիպալիտետում տեղի ունեցած միջադեպի հետաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 138-րդ և 143-րդ հոդվածներով։ Երիտասարդը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Տատիկի տված ցուցմունքում ասվում է, որ թոռը սեռական բռնության է ենթարկել իրեն և փակել տանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկու կետով։

77-ամյա տատի նկատմամբ սեռական բռնության մեջ մեղադրվող 26-ամյա տղայի համար ապրիլի 25-ին Թելավիի շրջանային դատարանի կողմից որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։