Այսօր նույնպես Թբիլիսիում ակցիա կանցկացվի

Թբիլիսիում երեկ ավարտվեց թվով 20-րդ բողոքի ակցիան: Ցույցի կազմակերպիչների խոսքերով այսօր նույնպես Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց կանցկացվի բողոքի ցույց:

Այսօր՝ ժամը 19:00-ին 21-րդ ակցիայի ժամանակ կցուցադրվեն լուսանկարներ, որոնք արվել են վերջին օրերին Վրաստանի մայրաքաղաքում:

Կազմակերպիչների խոսքով ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հարաժարական չի տվել:

Բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին, երբ Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Հունիսի 20-ին հազարավոր մարդիկ դուրս եկան իրենց բողոքն արտահայտելու, որից հետո խորհրդարանի դիմաց բախումներ տեղի ունեցան իրավապահների և ցուցարարների միջև, ինչի հետևանքով շուրջ 240 մարդ վիրավորվեց, երկուսը կորցրեցին աչքերը: Հենց այս պատճառով Թբիլիսիում արդեն 20 օր շարունակ պահանջում են նախարարի հրաժարականը: