ՆԱՏՕ-ի դուռը պետք է բաց լինի Վրաստանի համար. եվրախորհրդարանական

Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգան Facebook-յան իր էջում գրել է, որ ՆԱՏՕ-ի դուռը պետք է բաց լինի նաև Վրաստանի համար։

Ֆոտիգան նշել է, որ իրենք ողջունում են Ֆինլանդիային՝ որպես Դաշինքի 31-րդ անդամ. ՆԱՏՕ-ն Ֆինլանդիան կդարձնի ավելի անվտանգ, իսկ ՆԱՏՕ-ն ավելի կուժեղանա։

«Լիովին ազատ ու խաղաղ Եվրոպայի նպատակին հասնելու համար դուռը պետք է բաց լինի Շվեդիայի ու Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի համար»,- գրել է Ֆոտիգան։

Ի դեպ, երեկ՝ ապրիլի 4-ին, Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի 31-րդ անդամ երկիրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր չեզոք վիճակում գտնվող Ֆինլանդիան, հարևան Շվեդիայի հետ միասին, որոշեցին անդամակցել ՆԱՏՕ-ին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո:

Պաշտոնական Անկարան ձգձգում էր Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը, թեև Թուրքիայի խորհրդարանը վերջերս աջակցեց Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։