Զուրաբիշվիլին ողջունում է Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր էջում շնորհավորել է Ֆինլանդիային՝ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին, պաշտոնապես անդամակցելու առթիվ։ Նախագահի խոսքով՝ սա մեծ խրախուսանք է Վրաստանի համար։

«Ֆինլանդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ 31-րդ երկիրը, այդպես գրվեց պատմությունը։ Շնորհավորում եմ։ Սա մեծ խրախուսանք է մեզ համար, և Վրաստանը հավատարմորեն կշարունակի եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհը», — գրել է Զուրաբիշվիլին։

Նշենք, որ Ֆինլանդիան պաշտոնապես ՆԱՏՕ-ի անդամ դարձավ ապրիլի 4-ին։