Spend summer in Georgia. Դեսպանները միացել են Վրաստանում հանգիստ անցկացնելու արշավին

Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները միացել են Հանգիստդ անցկացրու Վրաստանում (Spend your summer in GEORGIA) արշավին :

Վրաստանում Լիտվայի դեսպան Հեդրյուս Պոուջյունասը իր թվիթերում  լիտվացիներին հրավիրել է հանգիստն անցկացնել Վրաստանում ու դրանով աջակցել երկրի զբոսաշրջության զարգացմանը: Դիվանագետը գրառման հետ նաև Վրաստանի տեսարժան վայրերից լուսանկարներ է հրապարակել.
«Այս տարի այս երկիր այցելելով՝ ձեզ սպասվում է հրաշալի միջավայր՝ ձեր անձնական արկածների համար», — գրում է դիվանագետը:

«Ասել եմ ու էլի կասեմ՝Վրաստանը զարմանահրաշ երկիր է՝ ցնցող հյուրընկալությամբ: Վայր, ուր պետք է այցելեք, եթե դեռ չեք հասցրել լինել, վայր, ուր պետք է վերադառնալ, եթե արդեն եղել եք»,- համերկրացիներին այսպես է դիմել Շվեդիայի դեսպանն իր Թվիդերի միկրոբլոգում: Ուլրիկ Տիդելստրոմը գրառմանը կից National Georgraphic հեղինակավոր ամսագրի Վրաստանի զբոսաշրջության վերաբերյալ հոդված է կցել:

Հիշեցնենք, որ ի պատասխան ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով կիրառվող սահմանափակումների՝ Վրաստանում հանգիստն անցկացնելու հորդորով  արշավներ մեկնարկեցին: Ֆեյսբուքում Spend your summer in Georgia խումբ է բացվել, որն արդեն մոտ 200 հազար մասնակից ունի, աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գրում են իրենց տպավորությունների մասին, լուսանկարներ հրապարակում վրաստանյան հանգստից, նաև ավիատոմսեր՝ հապացույց այն բանի, որ պատրաստվում են հանգստի ժամանել Վրաստան: