Կորոնավիրուսով պայմանավորված նոր կարգ վրաստանյան ռեստորաններում

Վրաստանի սննդի կետերի համար մշակվել են խորհրդատվություններ, որոնք պետք է պահպանեն գործատուները, աշխատակիցներն ու հաճախորդները:

Մասնավորապես, խորհրդատվությունների շարքում կա կետ որտեղ նշած է՝ մեկ սեղանի շուրջ 6-ից ավելի մարդ հավաքվելու իրավունք չունի, հաճախորդների միջև պետք է պահպանվի 1 մետր հեռավորություն:

Խորհրդատվությունները մշակել են Աշխատանքի տեսչությունը, տուրիզմի ազգային վարչությունը և մթերքի ազգային ծառայությունը: Հիմնական պահանջները հետևյալն են՝

  • Նախապես ամրագրել սեղանը
  • Ամեն օր անցկացնել աշխատակիցների և հաճախորդների թերմոսքրինինգ
  • Առաջնահերթությունը տալ քարտով վճարող հաճախորդներին
  • Հաճախորդների սեղանների միջև պահպանել 2 մետր հեռավորություն
  • Սեղանի շուրջ պետք է նստի ոչ ավել, քան 6 մարդ, բացառություն կկազմեն ընտանիքի անդամներն ու մինչև 12 տարեկան երեխաները
  • Այն դեպքում, եթե անհնար է պահպանել սեղանների միջև 2 մետր հեռավորություն, հնարավոր կլինի օգտագործել ժամանակավոր «խոչընդոտներ»
  • Հաճախորդներին առաջարկել միանգամյա օգտագործման մենյուներ, իսկ եթե դրանք էլեկտրոնային են՝ ապա ախտահանել էկրանը հաճախորդին հանձնելուց առաջ և հետո
  • Տեսանելի վայրերում տեղադրել հայտարարություններ՝ Covid-19-ի հետ կապված: