Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի միայն մեկ դեպք

Վրաստանում կորոնավիրուսով վարակման միայն մեկ նոր դեպք է գրանցվել վերջին 24 ժամվա ընթացքում: Համավարակի բռնկումից հետո սա երկրորդ դեպքն է, երբ մեկ օրում միայն մեկ դեպք է գրանցվում։

Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում գրանցվել է 702 դեպք: Այս մասին տեղեկությունը տարածել է Վրաստանի կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:

Միևնույն ժամանակ մեկ օրում վիրուսից ապաքինվել է 24 մարդ, բուժվածերն ընդհանուր առմամբ 456-ն են:

Վիրուսից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 մարդ: