Շաբաթվա եղանակային կանխատեսումը

Վրաստանում հունվարի 15-16-ին և 18-ին Վրաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ, գիշերային ժամերին և ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանատեղեկացրել է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Հունվարի 17-ին առանձին հատվածներում տեղումներ են սպասվում: Մայրաքաղաք Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +9, +11 աստիճան:

Արևմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում հունվարի 15-16-ին և 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 17-ին՝ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +11, +16 աստիճան: Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում հունվարի 15-16-ին և 18-ին կդիտվի առանց տեղումների, 17-ին սպասվում է անձրևոտ եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +5, +10 աստիճան:

Արևելյան Վրաստանի ցածրադիր շրջաններում հունվարի 15-16-ին և 18-ին կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 17-ին առանձին վայրերում կդիտվի ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +3, +8 աստիճան: Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում հունվարի 15-16-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հունվարի 17-ին առանձին վայրերում՝ ձյուն։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի 0,5 աստիճան: