Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 24-ի տվյալները

Մարտի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 599 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 644 711-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 846 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 608 441։

Վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 16 688:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է  2,66%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 6.55%, վերջին 7 օրվանը՝ 4.05%: