Բեռնատարների համար Լարսը կրկին փակ է

Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, մարտի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ փակ է բեռնատարների, այդ թվում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:

Նշվում է, որ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ: