«Գիրչիի» 7 պահանջը, որոնցից մեկի բավարարման դեպքում կուսակցությունը կդադարեցնի բոյկոտի ռեժիմը

«Գիրչի» կուսակցությունը հայտարարել է պահանջները, որոնց դեպքում կուսակցությունը կդադարեցնի բոյկոտը և կմասնակցի խորհրդարանի աշխատանքին: Կուսակցության կողմից պատրաստած փաստաթուղթը բաղկացած է 7 կետից:

Կուսակցության երեք պատգամավորները պատրաստ են դադարեցնել բոյկոտը, եթե «Վրացական երազանքը» կատարի իրենց 7 պահանջներից գոնե մեկը:

7 պայմաններն են՝

  • Հետագա բոլոր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ամբողջությամբ համամասնական ընտրակարգով և բնական շեմով,
  • Մասնավոր միջնակարգ կրթությունը (մասնավոր դպրոցները) ամբողջությամբ կազատվեն պետական ​​կանոնակարգերից,
  • Շրջանային ոստիկանության շերիֆներն ուղիղ կարգով ընտրվում են բնակչության կողմից,
  • Առաջին ատյանի դատավորներն ուղիղ կարգով ընտրվում են ժողովրդի կողմից, և մեղադրյալն իրավունք կունենա ինքնուրույն ընտրել, թե որ դատավորն է նրա դատական գործը վարելու՝ ընտրված, թե նշանակված,
  • Երկրում թույլատրվելու է բազմարժութային ռեժիմ,
  • Ռեստիտուցիա՝ ընդդիմության հետ համաձայնեցված կետերին համապատասխան,
  • Մարիխուանայի լրիվ օրինականացում:

«Եթե 10-րդ գումարման խորհրդարանը կարողանա ամբողջությամբ իրականացնել վերոհիշյալ փոփոխություններից որևէ մեկը, «Գիրչին» կմտնի խորհրդարան և կմասնակցի այդ բարեփոխումների իրականացմանը», — ասվում է կուսակցության հայտարարությունում: