Հին համարանիշների փոխարինման ժամկետը կարող է երկարաձգվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը խորհրդարանին է ներկայացրել փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է մեքենաների հին համարանիշների փոխարինման ժամկետի երկարաձգում:

Ինչպես նշվում է նախագծում՝ ՆԳ նախարարության կողմից սահմանված դեպքերից բացի, ավտոմեքենայի, կցորդի, գյուղատնտեսական մեքենայի, հատուկ ինքնագնած մեքենաների և մոտոցիկլների հին համարանիշների իրավական ուժը կպահպանվի մինչև 2021 թվականի մարտի 31-ը: Գործող օրենքով այս ժամկետը ավարվում էր 2020 թվականի սեպտեմբերի 1-ին:

Ժամկետի երկարաձգման պատճառը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է. Վրաստանում 539 739 միավոր մեքենա հին համարանիշներով է գրանցված, որի արդյունքում մինչև սեպտեմբերի 1-ը հնարավոր է բազմամարդ կուտակումներ լինեին ծառայությունների կենտրոններում: