Մինչև 38 աստիճան տաքություն և տեղումներ. եղանակը Վրաստանում

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ հունիսի 23-ին երկրում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կհասնի մինչև +33, +38 աստիճանի:

Օդերևութաբանների կանխատեսմամբ՝  արևելյան Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը կկազմի +30, +35 աստիճան:

Հունիսի 24-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 27-ը Վրաստանում սպասվում են տեղումներ, իսկ ջերմաստիճանը կկազմի +23, +28 աստիճան:

Առաջիկա օրերին մայրաքաղաք Թբիլիսիում հնարավոր է տեղա կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կկազմի +31, +33 աստիճան: