Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել Սաակաշվիլին ձերբակալման մասին

Ուկրաինայի սահմանապահ ծառայության աշխատակիցները Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են անօրինական ներգաղթյալների կենտրոնացված վայրերում իրականացված հատուկ գործողության ընթացքում: Այս մասին ասվում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում նշում են, որ գործողության ժամանակ ռեստորաններից մեկում իրավապահները հայտնաբերել են քաղաքացիություն չունեցող Միխեիլ Սաակաշվիլիին: Ուկրաինայի միգրացիոն ծառայության խնդրանքով լեհական կողմը համաձայնել է ընդունել նրան:
«Հաշվի առնելով, որ միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Միխեիլ Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տալ, Սաակաշվիլին կորցրել է Ուկրաինայի տարածքում գտնվելու բոլոր իրավական հիմքերը»,-ասվում է ՆԳՆ-ի հայտարարությունում:

Թողնել պատասխան