Կարկուտը երեք գյուղերում մեծ վնասներ է հասցրել

Ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Կախեթիի երեք գյուղում՝ Ջուգաանի, Բոբդիսխեվի, Թիբաանի: Հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Լուրջ է դրությունը հատկապես Թիբաանիում, ուր կարկուտը ոչնչացրել է մրգատու այգիները, բանջարեղենը, խաղողի վազերը: Կայծակի հետևանքով շարքից դուրս են եկել էլեկտրահահորդակցության լարերը, ինչի պատճառով նշված գյուղերը զրկված են էլեյկտրաէներգիայից: Այժմ ճշտվում են վնասի չափերը:

Փոխհատուցման հարցը դեռևս չի քննարկվում:

Թողնել պատասխան