Աշխատանքային այցով Թբիլիսիում է Էստոնիայի նախագահը

Այսօր Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին աշխատանքային այցով ժամանել է Վրաստան և կմասնակցի Թբիլիսիում կայանալիք միջազգային համաժողովին:

Կերստի Կալյուլայդին այցը կմեկնարկի «Մուխաթգվերդիի» եղբայրական գերեզմանատնից, որտեղ նա հարգանքի տուրք կմատուցի Արչիլ Տատունաշվիլիի հիշատակին:

Էստոնիայի նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի և վարչապետի հետ:

Գիորգի Մարգվելաշվիլիի անունից Էստոնիայի նախագահի պատվին նախագահական նստավայրում ճաշ կմատուցվի:

Ըստ Վրաստանի նախագահի միջազգային քարտուղար Թենգիզ Փխալաձեի, նախագահ Կալյուլայդի այցը հերթական անգամ հստակ արտահայտում է Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, Էստոնիայում եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրմանն ուղղված աջակցությունը:

«Էստոնիայի նախագահը նաև մասնակցում է Թբիլիսիում անցկացվող Մակքեյնի կոնֆերանսին, որտեղ կարևորվում են Վրաստանի անվտանգության, հետագա զարգացման, եվրոպական և եվրատլանտյան հեռանկարները», — ասել է Թենգիզ Փխալաձեն: