Տեխնիկական համալսարանում լեռնային ֆակուլտետ կբացվի

Վրաստանի տեխնիկական համալսարանում կստեղծվի լեռնային ֆակուլտետ: Համապատասխան հրաման է տրվել Վրաստանի կառավարության կողմից։

Համաձայն հրամանի՝ ֆինանսների նախարարությունը, կրթության, գիտության և սպորտի նախարարությանը 150 հազար լարի պետք է հատկացնի, որը կփոխանցվի Տեխնիկական համալսարանին: Այս գումարով համալսարանում լեռնային ֆակուլտետի ուսումնական ծրագիրը կմշակվի:

Բացի այս, կառավարության հրամանի համաձայն, կրթության, գիտության և սպորտի նախարարությանը կհատկացվի 550 հազար լարի գիշերօթիկ դպրոցները վերականգնելու համար: