Աղետի գոտու 26 տոկոսը դեռ ստուգման ենթակա է. ՆԳ նախարար

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի խոսքով՝ Շովի հանգստավայրի տարածքի 26 տոկոսը դեռևս պետք է ստուգվի։

Նախարարի խոսքով՝ որոնումների ընթացքում դատարկ ավտոմեքենա են հայտնաբերել։ Մեքենայի տերերը համարվում են անհետ կորած, և նրանց որոնումները շարունակվում են։

Աղետի գոտում զոհերի թիվը հասել է 24-ի, որոնվում է 9 անհետ կորած։

Հիշեցնենք. օգոստոսի 3-ի ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: