Վրաստանի ու Հայաստանի անկախությանը նվիրված գիտաժողով Ախալքալաքում

«Անկախության վերականգնման 100-ամյա ճանապարհ» խորագրով գիտաժողովը Ախալքալաքում կանցկացվի սեպտեմբերի 15-16-ը:

Զեկույցներով հանդես կգան հայ և վրացի բանախոսները:

Գիտաժողովը կազմակերպում է Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, մասնկցությամբ Թբիլիսիի Պետական Համալսարանի Պատմության ինստիտուտին եւ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտին, աջակցությամբ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միությանը: