«Համաշխարհային խառնաշփոթ 2018» կոնֆերանս Թբիլիսիում

Թբիլիսիում Մակքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված միջազգային կոնֆերանս է բացվել` «Համաշխարհային խառնաշփոթ 2018»: Կազմակերպիչների հաղորդմամբ, ամեն տարի սեպտեմբերին կոնֆերանսն իր շուրջն է համախմբում տարածաշրջանի փորձագետներին, վրաց քաղաքական գործիչներին, քաղաքացիական ակտիվիստներին և գործարարներին: Կոնֆերանսի նպատակն է Վրաստանի՝ տրանսատլանտյան օրակարգում առաջնահերթ դիրքի պահպանումը, աջակցությունը ժողովրդավարական առաջընթացին և եվրատլանտյան ուղղվածությանը:

Միջոցառումը Վրաստանում անց է կացվում 4-րդ անգամ: Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները: