Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիայի արտահանման նոր ուղի

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի խոսքով, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրման հարցը։

Օրբանը նշել է, որ Հունգարիան շահագրգռված է էներգակիրներ գնել Ադրբեջանից, և դրա համար անհրաժեշտ են մեծ էլեկտրահաղորդման գծեր, այդ թվում՝ Վրաստանի տարածքում։

«Մենք ցանկանում ենք էլեկտրաէներգիայի նոր մեծ գծեր ունենալ և էներգիա ստանալ Ադրբեջանից` Վրաստանի, Ռումինիայի տարածքով»,- ասել է Օրբանը։

Ըստ նրա, էներգետիկ ճգնաժամի լուծումը կօգնի երկրին կայունացնել գները և պայքարել գնաճի դեմ։

Հարկ է նշել, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 24-ին, Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել էր էլեկտրահաղորդման գծերի կառուցման մասին, ըստ որի՝ Ադրբեջանը նախատեսում է էներգիա արտահանել, և դրա համար դիտարկվում է Վրաստանի տարածքի օգտագործումը։

Ադրբեջանից Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման հնարավոր տեսական ուղիներն են.

Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Եվրամիություն (Ռումինիա, Բուլղարիա),
Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրամիություն (Բուլղարիա, Հունաստան):