Մենք պետք է իշխանափոխություն անենք. Մաչալիկաշվիլի

«Ցույցը որևէ դեպքում չի ցրվելու»,- այս մասին հայտարարել է Պանկիսիի կիրճում հատուկ գործողության հետևանքով զոհված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը` Մալխազ Մաչալիկաշվիլին: Վերջինս հայտարարել է, որ Զազա Սարալիձեի հետ մեկտեղ այնքան ժամանակ չի հեռանալու խորհրդարանի շենքի հարակից տարածքից, քանի դեռ չի եղել արդարադատություն:

«Ամբողջ օրվա ընթացքում կսպասենք արձագանքի։ Ցույցից չենք հրաժարվելու: Ես այստեղ, Զազա Սարալիձեի հետ այնքան կկանգնեմ, մինչև կլինի արդարադատություն: Ամեն ինչ պետք է պարզվի և եթե իշխանությունը չի ցանկանում ընդունել իր հանցագործությունը, ստիպված կլինենք դիմել այլ ճանապարհների: Իհարկե, ամեն ինչ տեղի կունենա օրենքի շրջանակներում: Մենք պետք է իշխանափոխություն անենք»,- հայտարարել է Մաչալիկաշվիլին: