«Ո՛չ նացերին» շարժումն անվճար տրանսպորտ է տրամադրում Զուրաբիշվիլիին ընտրողներին

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տեղեկատվությամբ, «Ո՛չ նացերին» շարժումը Թբիլիսիից շրջաններ ուղևորվող անվճար տրանսպորտ է ապահովում միայն Սալոմե Զուրաբիշվիլիին ընտրողների համար:

Ընտրողների տեղափոխումը կատարվում է Ախմետելիի թատրոնի հարակից տարածքից, ուղևորները նշված են նախապես կազմված ցուցակում:

Ուղևորները հավաքվել են ժամը 08:00-ից, նրանց վերնաշապիկներին գրված է «ո՛չ նացերին»։