Ընտրապաստառների պայքար․ իշխող թիմը որոշել է «սևացնել» հակառակորդին․ լուսանկարներ

Նոյեմբերի 28-ին Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Այս անգամ ընտրապայքարը փոքր-ինչ տարբերվում է։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառներն այս անգամ կոչ են անում ոչ թե ձայն տալ իրեն, այլ չընտրել «Միավորված ընդդիմություն» քաղաքական միավորման թեկնածու Գրիգոլ Վաշաձեին:

Այս նախընտրական պաստառին, օրինակ, գրված է. «Ընտրում ես Վաշաձեին՝ ստանում Սաակաշվիլիին, ընտրում ես Վաշաձեին՝ ստանում Քարդավային, ընտրում ես Վաշաձեին, ստանում Ախալայային, ընտրում ես Վաշաձեին, ստանում՝ Վաշաձեին:

«Ո՛չ նացերին (նկատի ունի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներին), ո՛չ չարությանը»

Պաստառներին Պուտինի լուսանկարն է՝ «Ես ընտրում եմ Վաշաձեին, իսկ դու՞» վերտառությամբ: Մյուս պաստառներին Պուտինի գրկում Վաշաձեի ծաղրանկարն է՝ ռուսերենով «Մեր թեկնածուն» վերտառությամբ։