Բոլնիսին դուրս է գալիս խիստ կարանտինային ռեժիմից

Վրաստանի միջգերատեսչական խորհրդի որոշման համաձայն, այսօրվանից՝ մայիսի 19-ից Բոլնիսիի շրջանում դադարեցվում է խիստ կարանտինային ռեժիմը: Կառավարության աշխատակազմի հայտարարությունում նշված է, որ որոշումը կայացվել է համավարակային  իրավիճակից ելնելով։

Կարանտինային ռեժիմը դադարեցվում է Բոլնիսիի Նախիսուրի, Փարիզի, Ցուրտավի, Թամարիսի, Մուխրանա, Բալախուրի և Մծղնեթի գյուղերում: Նշաված գյուղերում ուժի մեջ են մնում արտակարգ դրությամբ սահմանված մյուս սահմանափակումները, որոնք գործում են Վրաստանի ողջ տարածքում:

Նշենք՝ մայիսի 22-ին Վրաստանում կդադարի գործել արտակարգ դրությունը:

Մայիսի 18-ին էլ վերացվել էր Մառնեուլիի խիստ կարանտինային գոտին։

Մառնեուլիի կարանտինային գոտին վերացվեց. ելումուտը ազատ է