Վրացիներն արտերկրում ամենաշատ գումարը ծախսել են գնումների վրա

Վրաստանի քաղաքացիները 2022 թվականին արտերկրում գնումների վրա ծախսել են իրենց գումարի 42 տոկոսը, նշված է «Քաղաքականության և կառավարման խորհրդատվական խումբ» (PMCG) հետազոտական ​​կազմակերպության ուսումնասիրության մեջ:

PMCG-ի փոխանցմամբ՝ մյուս ծախսերը բաշխվել են հետևյալ կերպ.

  • 30 տոկոս՝ սնունդ,
  • 14 տոկոս՝ կացարան,
  • 10 տոկոս՝ տեղական տրանսպորտ,
  • 3 տոկոս՝ հանգիստ։

Ընդհանուր առմամբ, Վրաստանի քաղաքացիներն արտասահմանում ծախսել են 1,8 մլրդ լարի, ինչը 12 տոկոսով պակաս է 2019 թվականի ցուցանիշից։ Ի դեպ, 2019 թվականի ծախսերը գերազանցել են 2 միլիարդ լարին: