Կովզանաձեն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա

Խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Իրակլի Կովզանաձեն աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիա:

Interpressnews-ին Վրաստանի խորհրդարանից տեղեկացրել են, որ Կովզանաձեն այցելելու է Բրիտանիայի պետական աուդիտի գրասենյակ, որտեղ հյուրընկալող կողմը շնորհանդես է անցկացնելու պաշտպանության և անվտանգության ուղղություններով բյուջետային ծախսերի վերաբերյալ պետական վերահսկողության անգլիական փորձի մասին:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովում, պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում:

Լոնդոն այցը  կազմակերպում են Transparency International ոչ կառավարական կազմակերպության Վրաստանի և Բրիտանիայի գրասենյակները:

Թողնել պատասխան