Ճանապարհորդություններից Վրաստանի եկամուտն աճել է 174,8 տոկոսով

Վրաստանի Ազգային բանկի (ԱԲ) տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, միջազգային ճանապարհորդություններից Վրաստանի եկամուտն աճել է 174,8 տոկոսով։

Ըստ ԱԲ-ի՝ այս տարվա նոյեմբերին օտարերկրյա ճանապարհորդներից ստացված եկամուտը կազմել է 305 մլն դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ այս ցուցանիշը 111 մլն դոլար էր։

ԱԲ-ի փոխանցմամբ, 2022 թվականի հոկտեմբերին Վրաստանը միջազգային ճանապարհորդություններից ստացել է 337,3 միլիոն դոլարի եկամուտ, սեպտեմբերին՝ 375,6 մլն դոլար, օգոստոսին՝ 522,9 մլն դոլար, հուլիսին՝ 476,1 մլն, հունիսին՝ 301,7 մլն, մայիսին՝ 258,6 մլն, ապրիլին՝ 188,6 մլն, մարտին՝ 174,5 մլն, փետրվարին՝ 105,2 մլն, հունվարին՝ 114 մլն դոլար։