Գերմանիան աջակցում է Վրաստանի եվրաինտեգրմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկի հետ քննարկել է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Հաղորդագրության համաձայն, Վրաստանի նախագահն ասել է, որ Վրաստանի բնակչությունը չի հասկանա Եվրամիության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ երկրորդ մերժումը և նման ծանր իրավիճակում իրեն Եվրոպայից լքված կհամարի:

Նախագահն ընդգծել է Վրաստանի գործընկեր երկրի արտաքին գործերի նախարարի այցի կարևորությունը՝ որպես Վրաստանի անկախությանն ու եվրաինտեգրմանը Գերմանիայի շարունակական աջակցության արտահայտություն։

«ԱՄՆ վերջին այցի ժամանակ ես հեռախոսազրույց ունեցա Գերմանիայի նախագահի հետ, ով հաստատեց Դաշնության անսասան աջակցությունը Վրաստանին, և Ձեր ներկայությունն այստեղ՝ դրա հաստատումն է»,- ասել է Զուրաբիշվիլին:

Բուրբոկը նշել է՝ Վրաստանում է, քանի որ ցանկանում է Վրաստանն ու նրա բնակչությանը տեսնել Եվրամիությունում։

«Իմ այցի նպատակ դա է, և իմ կառավարությունն աջակցում է այս գործընթացին։ Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումները՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»,- ասել է Բերբոկը։

Դարչաիշվիլին ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարին