Սամցխե-Ջավախեթիում սոցիալական հավելավճար է ստանում 3693 քաղաքացի

Այս տարվա օգոստոսի տվյալներով, բարձրլեռնային բնակավայրերում մշտական ​​բնակության կարգավիճակ ունեցող 15 հազար 472 մարդ ստացել է սոցիալական հավելավճար։ Որպես սոցիալական հավելավճար նրանց տրվել է 620 հազար 498 լարի։

Վրաստանում բարձրլեռնային բնակավայրերում մշտական ​​բնակության կարգավիճակի հավելավճար ստացողների թվում կան 9615 տղամարդ և 5857 կին։

Բարձրլեռնային բնակավայրերում մշտական ​​բնակության կարգավիճակ ունեցողներից ամենաշատ սոցիալական հավելավճարն ստացել են Աջարիայում։ Նրանց ընդհանուր թիվը կազմում է 4244 մարդ, որից 2225-ը` տղամարդիկ, իսկ 2019-ը կանայք են։

Աջարիայից հետո սոցիալական հավելավճարի տրամադրման ամենամեծ թիվը գրանցվել է Սամցխե-Ջավախեթիում։ Մարզում սոցիալական հավելավճար ստանում է 3693 մարդ, իսկ սոցիալական հավելավճարի ընդհանուր գումարը կազմում է 150 հազար 417 լարի։